Բաքուն կստանա համապատասխան արձագանքը. Իրանի ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի մեղադրանքին

Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն կտրականապես հերքել է Իլհամ Ալիևի մեղադրանքները, որ իրանական կողմը ներգրավված է Կովկասով թմրանյութի շրջանառությունը կազմակերպելու մեջ՝ կեղծիք անվանելով դրանք, տեղեկացնում է News.am:

«Այդպիսի մեղադրանքները ծառայում են միայն սիոնիստական ռեժիմի շահերին, որպեսզի ազդեն Իրանի և Ադրբեջանի եղբայրական հարաբերությունների վրա»:

Ընդգծելով Իրանի Իսլամական Հանրապեության առաջատար դերը թմրանյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարում՝ Խաթիբզադեն ընդգծել է, որ վերջին 40 տարվա ընթացքում այդ չարաբաստիկ երևույթի դեմ պայքարի ընթացքում զոհվել են հազարավոր իրանցիներ: Նա ընդգծել է, որ Իրանի համառ ջանքերն այդ ուղղությամբ բազմիցս հաստատվել են համապատասխան միջազգային կազմակերպությունների կողմից:

Ընդգծելով երկու երկրների միջև ամուր եղբայրական հարաբերությունները՝ իրանցի դիվանագետը հայտարարել է. «Ցավոք, չնայած մասնավոր և դրական ուղերձներին, որոնք ստացվել են Բաքվից տարբեր շփումների ընթացքում, Ադրբեջանը մտադիր է շարունակել անհիմն հայտարարություններ անել ԶԼՄ-ների համար, որոնք Թեհրանը կարձագանքի համապատասխան կերպով»:

Ավելի վաղ Ալիևոը հայտարարել էր, որ Ադրբեջանն «արգելապատնեշ է սահմանել Իրանից ավելի վաղ Հայաստանի կողմից վերահսկվող տարածքով թմրանյութերի շրջանառության երթուղու վրա»: