2021-10-18 10:14
Լրատվական գործակալություններ
Գյումրիում հաղթեց «Բալասանյան» դաշինքը»
Գյումրիում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները հայտնի են։
Բոլոր 82 ընտրատեղամասում ավարտվել են ձայների հաշվարկը։
«Բալասանյան» դաշինքը ստացել է ձայների 36․58 տոկոսը, ՔՊ-ն 29.56 տոկոս, «Զարթոնք» կուսակցությունը՝ 10․60 տոկոս, «Ապրելու երկիրը»՝ 5:65, իսկ ՀՀԿ-ն 5․06 տոկոս։
Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պարտվել է նաև Գորիս և Մեղրի համայնքներում:
Գյումրիում գրանցվել է ամենացածր մասնակցության մակարդակը, միմյանց հետ մրցում էին 10 քաղաքական ուժեր, տեղեկացնում է News.am-ը: