Մեղրիում հաղթել է «Հանրապետություն» կուսակցությունը

Մեղրի համայնքում երեկ կայացած ՏԻՄ ընտրություններում, ըստ նախնական տվյալների, հաղթել է Արամ Սարգսյանի գլխավորած «Հանրապետություն» կուսակցությունը:

«Հանրապետություն» կուսակցությունը ստացել է քվեների 42,8 տոկոսը, «Քաղաքացիական պայմանագիրը»` 32,8 տոկոսը, «Ազատական» կուսակցությունը` 14.4 տոկոսը, «Ապրելու երկիր» կուսակցությունը` 9,8 տոկոսը:

«Հանրապետություն» կուսակցության ցուցակը գլխավորում էր Բագրատ Զաքարյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիա։