Լավրովը ԿԽՄԿ նախագահի հետ քննարկվել է Լեռնային Ղարաբաղի թեման

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը զրուցել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Պետեր Մաուրերի հետ: Տեղեկությունը հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության` հեռախոսազրույցի ընթացքում Լավրովն ու Մաուրերը մտքեր են փոխանակել աշխարհի տարբեր տարածաշրջաններում ճգնաժամային արձագանքման թեմաների շուրջ` ներառյալ հումանիտար իրավիճակը Սիրիայում, Աֆղանստանում, Մյանմայում, ներուկրաինական և ղարաբաղյան հակամարտությունների գոտիներում:

Զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում հետագա արդյունավետ համագործակցության համար, քննարկել ԿԽՄԿ-ի գործունեությաննաջակցելու հնարավորությունները, տեղեկացնում է Sputnik Արմենիա: