Հայաստան է ներկրվել չինական պատվաստանյութի հերթական խմբաքանակը

Հայաստանը ձեռք է բերել COVID-19-ի դեմ չինական «Սինոֆարմ» պատվաստանյութի հերթական խմբաքանակը` 200 հազար դեղաչափ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

«Պատվաստանյութի ներկրված խմբաքանակն առաջիկայում հասանելի կլինի առողջության առաջնային պահպանման օղակում և շարժական պատվաստումային կետերում»,– նշված է հաղորդագրության մեջ:

«Սինոֆարմ» պատվաստանյութն ունի Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից արտակարգ իրավիճակներում կիրառման թույլտվություն: Պատվաստանյութի արդյունավետության և անվտանգության տվյալները համապատասխանում են ԱՀԿ-ի սահմանած չափանիշներին:

Ինչպես Հայաստանում կիրառվող մյուս պատվաստանյութերը, «Սինոֆարմը» ևս նախատեսված է 18 և բարձր տարիքի անձանց շրջանում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումներ իրականացնելու համար, տեղեկացնում է Sputnik Արմենիա: