Ռուսաստանը կդադարեցնի ՆԱՏՕ-ում իր մշտական ներկայացուցչության աշխատանքը

Ռուսաստանը նոյեմբերի 1-ից կդադարեցնի ՆԱՏՕ-ում իր մշտական ներկայացուցչության աշխատանքը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Մոսկվան հայտնել է ՆԱՏՕ-ի՝ ՌԴ մշտական ներկայացուցչության 8 աշխատակցի հավատագրումից զրկելու որոշումից հետո պատասխան քայլերի մասին։

«Այսօր մենք հայտնեցինք այդ քայլերի մասին։ ՆԱՏՕ-ի միջազգային քարտուղարությունն արդեն ծանուցում է ստացել»,-ասել է Լավրովը, տեղեկացնում է News.am։