«Վերածնվող Հայաստան»․ Վերահաստատում ենք մեր վճռականությունը շարունակական պայքարի ճանապարհին

«Վերածնվող Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է

«Երեկ, ի թիվս Հայաստանի Հանրապետության մի շարք համայնքների, Գորիս համայնքում ևս ՏԻՄ ընտրություններ էին: Այսօր արդեն, ամփոփելով ընտրության արդյունքները, արձանագրում ենք, որ Առուշ Առուշանյանը, անգամ ամիսներ շարունակ գտնվելով քաղբանտարկյալի կարգավիճակում, գրանցեց անքննելի հաղթանակ` արժանանալով ընտրությանը մասնակցած գորիսեցիների 50%-ից ավելի վստահության քվեին:

Շնորհավորում ենք «Վերածնվող Հայաստան» կուսակցության վարչության անդամ Առուշ Առուշանյանին և վերահաստատում մեր կամքն ու վճռականությունը շարունակական պայքարի ճանապարհին»:

Panorama.am