Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ՊՆ-ԻՑ ՏԱՐՕՐԻՆԱԿ ՀԱՏՎԱԾՆԵՐՈՎ ՊԱՏԱՍԽԱՆ Է ՍՏԱՑԵԼ

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, անվտանգային հարցերով փորձագետ Տիգրան Աբրահամյանը գրում է.

«Գրությամբ դիմել էի պաշտպանության նախարարին՝ հասկանալու, թե արդյոք ՊՆ-ում, Գլխավոր շտաբում վերլուծել և ամբողջացրել են 44-օրյա պատերազմի վերաբերող իրադարձությունները, պատերազմի ընթացքն ու դրանում մեր պարտության պատճառները։

ՊՆ-ից ստացված գրության մեջ նշվում է, որ ԳՇ-ում շարունակվում է պատերազմի հետ կապված համապարփակ վերլուծության աշխատանքները։

Չնայած ՊՆ գրությամբ նշվում է, որ վերլուծության աշխատանքները դեռ չեն ավարտվել, սակայն ի զարմանս ինձ, հաջորդ նախադասությամբ նշվում է, որ այդ նույն չավարտված վերլուծության հիման վրա ՀՀ զինված ուժերում կառուցվածքային և բովանդակային խորքային բարեփոխումներ են իրականացվում։

Այս գրության, թերևս, ամենատարօրինակ հատվածը սակայն այն ձևակերպումն է, որ Զինված ուժերի բարեփոխումների գործընթացը հրապարակման ենթակա չէ։

ԳՇ կամ ՊՆ կառուցվածքային փոփոխության ոչ հրապարակային լինելը կարող եմ ընկալել, բայց ԶՈՒ բարեփոխման գաղտնիության ամբողջական գաղտնի լինելն անհասկանալի է։

Ճիշտ է՝ ՊՆ-ն ի տարբերություն ԳՇ անհասկանալի վարքով պետի, գրություններին արձագանքում է, սակայն բովանդակային առումով, ավելի շատ հարցադրումներ է առաջացնում, քան պատասխանում է իրեն ուղղվող հարցադրումներին։

Այն տեմպերը, որով փոփոխություններ է իրականացվում Զինված ուժերում որևէ ձևով չի կարող բավարար համարվել, դեռ չեմ խոսում դրա բովանդակության մասին»։

Panorama.am