1 054 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 284 237

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1 054-ով և դարձել 284 237: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 21 339 մարդ (+127), կատարվել է 1 910 201 թեստավորում (+12 933), առողջացել են վարակվածներից 255 821-ը (+889): Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 37 մարդ, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 5 842 է։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 1-ով և դարձեկ 1 235, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։