ՀՀ փոխվարչապետը կմասնակցի ՌԴ և ԱՀ փոխվարչապետների հետ եռակողմ հանդիպմանը

Վաղը մեկնում եմ Մոսկվա՝ եռակողմ հանդիպմանը: Այս մասին հոկտեմբերի 19-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Օրակարգը չի փոխվել: Հայաստանի առաջնահերթությունները հայտնի են՝ բոլոր ուղղություններով հաղորդակցությունների ապաշրջափակում»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ տպավորությունը, որ հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման աշխատանքները սկսված են, սխալ է:

«Գոյություն ունի pաշտոնական տեղեկատվություն, պետք է հետևել պաշտոնական տեղեկատվությանը»,- հավելեց Գրիգորյանը:

Նշենք, որ խոսքը հաղորդակցությունների ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խմբի մասին է, որը գլխավորում են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետները, տեղեկացնում է News.am: