Մաքսիմ Ռեշետնիկով․ այս տարի Ռուսաստանում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրեր

Այս տարի Ռուսաստանում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրեր։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 19-ին, հայ-ռուսական միջտարածաշրջանային 8-րդ ֆորումի ժամանակ ասաց ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը։

Նա նաև հայտնեց «Առանց խոչընդոտների մշակույթի օրեր» օնլայն նախագծի իրականացման ծրագրերի մասին։

Նախարարն անդրադարձավ նաև կրթության ոլորտում համագործակցությանը։ «Ռուսական բուհերում այսօր մասնակցում է Հայաստանից մոտ 5000 ուսանող։ Հայաստանում գործում են մեր առաջատար բուհերի մասնաճյուղեր»,-նշեց նա, տեղեկացնում է News.am։