«Պատրոն Դավոն» կմնա կալանքի տակ

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ, մերժել է Դավիթ Գալստյանին կալանավորելու որոշման դեմ պաշտպանների բողոքը։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Արմեն Հարությունյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում ՀՀ ՊՆ և զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել 2018-2020 թվականներին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Տոնոյանին, ինչպես նաև մատակարար կազմակերպության տնօրեն Դավիթ Գալստյանին: Դավիթ Տոնոյանը, Ստեփան Գալստյանը և Դավիթ Գալստյանը կալանքի տակ են։