Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀՈՂԱՏՈՒՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԹԱՔՑՆԵԼ ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԵՎ ՀԵՏՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ԵՎ ՀԵՏԸՆԹԱՑԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Գերագույն հողատուն շարունակում է թաքցնել հայ ժողովրդից ոչ միայն ներքին կյանքի, պատերազմական և հետպատերազմական կորուստների և հետընթացի մասին տեղեկատվությունը, այլև արտաքին աշխարհի և տարածաշրջանի վերջին զարգացումների համատեքստում վարվող գործընթացները:

Եվ այսպես, Նիկոլը մեզանից թաքցնում է, թե.

1. Ի՞նչ պայմաններով է նախապատրաստվում հայ-ադրբեջանական համապարփակ կարգավորման փաստաթուղթը, որի մասին ակնարկեց նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը:

2. Ի՞նչ խոստումներ են դրված Ադրբեջանի թմբկահարվող սահմանազատման և սահմանագծման գործընացի հիմքում:

3. Ի՞նչ բովանդակություն ունի հայ-թուրքական ստվերային պայմանավորվածությունների գործընթացը, որ վարվում է այդ թվում՝ Վրաստանի վարչապետի բանագնացությամբ:

4. Ի՞նչ պայմաններով է Հայաստանը համաձայնում և ներգրավվում 3+3 ձևաչափի շուրջ ընթացող գործընթացներում:

5. Ի՞նչ է ենթադրում տարբեր միջոցներով ակնարկվող նոր ինտեգրացիոն գործընթացը Ռուսաստանի Դաշնության առաջնորդությամբ:

Մեջ մեջքի հետևում մեր ապագայի վերաբերյալ որոշումների կայացման հիմքում թե կապիտուլյանտը, թե իր հետ բանակցող կողմերը դնում են չարաբաստիկ 53% աջակցությունը:

Մեր շահերի հաշվին ցանկացած գործարք կարելի է կանխել միայն՝ ոչնչացնելով "ժողովրդական աջակցության" միֆը:

Արմեն ԱՇՈՏՅԱՆ, ֆեյսբուքյան էջ