Ջոն Էվանսը համամիտ է Թաթոյանի հետ

Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսն աջակցում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին, որը կոչ է անում ստեղծել ապառազմականացված անվտանգության գոտի սահմանին ու ադրբեջանական ուժերի անհապաղ հեռացում հայկական գյուղերի մերձակայքից ու հայկական քաղաքները կապող ճանապարհներից։

«Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, կարծես, միակ հայ պաշտոնյան է, որ կանգնած է բնակչության համար: Սահմանների շուրջ ապառազմականացված գոտին լիովին արդարացված է այս պահին»,- թվիթերում գրել է Էվանսը:

Մեկ այլ գրառման մեջ Էվանսը նշում է, որ Հայաստանի օմբուդսմենը գործում է որպես իրական առաջնորդ, տեղեկացնում է News.am։