Արսեն Ջուլֆալակյանն ընտրվել է UWW մարզիկների կոմիտեի նախագահ

Հունահռոմեական ոճի ըմբիշ, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը ընտրվել է Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի (UWW) մարզիկների կոմիտեի նախագահ։ Տեղեկությունը հայտնում է UWW-ի պաշտոնական կայքը։

Ջուլֆալակյանը գործընկերներին շնորհակալություն է հայտնել իրեն վստահելու համար։

«Ցանկանում եմ երախտագիտությունս հայտնել մարզիկների կոմիտեի իմ գործընկերներին՝ ընտրությունների ժամանակ ինձ վստահելու և աջակցելու համար։ Մեծ պատիվ է գլխավորել մարզիկների կոմիտեն»,- ասել է Ջուլֆալակյանը։

Արսեն Ջուլֆալակյանը մարզիկների կոմիտեում է 2017 թվականից, իսկ այժմ ընդգրկվելու է ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի բյուրոյում: Նա նաև կներկայացնի ըմբիշների շահերը ՄՕԿ-ի մարզիկների համաժողովում, WADA-ում և այլ մարզական կազմակերպություններում, տեղեկացնում է Sputnik Արմենիա: