Հայաստանը 3 մլն դոլար դրամաշնորհ կստանա Covid-19–ի դեմ պայքարելու համար

Եվրասիական զարգացման բանկը Հայաստանին 3 մլն դոլար դրամաշնորհ կտրամադրի Covid-19–ի դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց բանկի ՀՀ–ի ու Եվրասիական զարգացման բանկի միջև «համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին։

Դրամաշնորհը հաստատվելու պարագայում հատկացվելու է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից` «Հայաստանի Հանրապետությունում Covid-19 համավարակին պատրաստվածության մակարդակի բարձրացում. կորոնավիրուսից առաջացող սպառնալիքի հայտնաբերում և արձագանքում» ծրագրի շրջանակրում։

Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև ստորագրվել է 16092021թ–ին։

ՀՀ կառավարությունն արդեն նախատեսել է 3 մլն դոլարով վերազինել Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) Արարատի և Արմավիրի մարզերային մասնաճյուղերը։

Հարկ է նշել, որ ՀՎԿԱԿ-ի մարզային տասը մասնաճյուղից հինգը (Շիրակ, Լոռի, Սյունիք, Գեղարքունիք, Տավուշ) արդեն իսկ վերակառուցվել/կառուցվել և հագեցվել են լաբորատոր սարքավորումներով, տեղեկացնում է Sputnik Արմենիա: