ՏԻՄ ընտրության արդյունքները ցույց տվեցին, որ Փաշինյանը կեղծել է խորհրդարանական ընտրությունները

«Առուշ Առուշանյանը կալանավայրում, ԱԱԾ մեկուսարանում պայքարում էր ողջ պետական ապարատի դեմ և դա այլևս փաստ էր»,- «Հայելի» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսին ասաց «Հայաստան» խմբակցության պատագամավոր Ագնեսա Խամոյանը։

Նրա խոսքով արձանագրվեցին շատ կարևոր փաստեր, այդ թվում այն, որ առանց բանակի , առանց շրջիկ խմբերի և առանց կեղծված անձնագրերի Նիկոլ Փաշինյանը չունի իշխանություն ՀՀ-ում։

«Խորհրդարանական ընտրություններից ընդամենը 4 ամիս անց արձանագրվում է փաստ , որ Նիկոլ Փաշինյանը կորցրել է իշխանության իր վերջին փշրանքները Գորիսում, ինչպես նաև Գյումրիում , ինչու ոչ՝ նաև Մեղրիում տեղի ունեցած ընտրությունները ցույց տվեցին, որ Նիկոլ Փաշինյանը կեղծել է խորհրդարանական ընտրությունները։ Ի պատիվ Առուշ Առուշանյանի, ի պատիվ իր հոր և ընտանիքի, այս պարզ ճշարտություններն արձանագրեցին ընդհանուր քաղաքական դաշտի խաղացողների համար, որ խորհրդարանական ընտրույթուններով ամեն ինչ չի ավարտվել»,-ասաց պատգամավորը, տեղեկացնում է Yerevan.Today։