Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ․ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՔԱՐՏԵԶԸ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ Է ԵՆԹԱՐԿՎՈՒՄ
«Հարավային Կովկասի քաղաքական քարտեզը փոփոխության է ենթարկվում։
Տարածաշրջանում կտրուկ մեծացել է Ռուսաստանի ու Թուրքիայի դերակատարումը։
Տպավորություն ունեմ, որ Հայաստանի կապիտուլյանտ ռեժիմը «միաժամանակյա խաղ» է վարում ՌԴ-ի,ԱՄՆ-ի,ԵՄ-ի և նույնիսկ Թուրքիայի հետ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը՝ ընդգծելով, որ նման վարքագիծը հղի է ողբերգական հետևանքներով։
«Պատմությունը ցույց է տվել, որ անկախ «սեզոնային քաղաքական մերձեցումներից»՝ Ռուսաստանն ու Թուրքիան մրցակիցներ ու հակառակորդներ են մեր տարածաշրջանում։
Մեր փոքր տարածաշրջանում առկա են ռուսական և թուրքական զորքերը, ուստի անթույլատրելի ու անհնար է «միաժամանակյա խաղ» վարել դաշնակից Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ։
Հայաստանը մեծ ընտրություն չունի։
Թուրքիայի հետ, իբր թե, «խաղաղասիրական», իսկ իրականում՝ Հայաստանն «էրմենիստաին» վերածելու օրակարգը կործանարար կարող է լինել։
Պետք է երկարաժամկետ անվտանգային ու քաղաքական դաշնակցության խորացում Ռուսաստանի հետ։
Բայց այդ դաշնակցությունն ամրապնդելու համար անհրաժեշտ է, նախևառաջ, ազատվել հակապետական, ԵԱՏՄ-ն «ադրբեջանացում» համարող կապիտուլյանտ ռեժիմից»,- գրել է Էդուարդ Շարմազանովը։