Խորհրդարանական ընդդիմությունը հանդես կգա սահմանների քարտեզների հետ կապված նախաձեռնությամբ

Քարտեզների հետ կապված մեր խմբակցությունում խոր վերլուծություն է կատարվում։ Այս մասին հոկտեմբերի 22-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Խորհրդարանում «Հայաստան» խմբակցության մեր գործընկերների հետ պատրաստվում ենք հանդես գալ նախաձեռնությամբ»,- նշեց նա։

Պատգամավորը նկատեց, որ սահմանագծման և սահմանազատման հիմքում միայն քարտեզները չեն ընկած։

«Սահմանազատումը և սահմանագծումը բանակցային գործընթաց է, որը կարող է շատ երկար տևել։ Առավելություն ստանում է այն կողմը, որը հանդես է գալիս ուժի դիրքից։ Գլխավոր խոչընդոտն այս գործընթացում Հայաստանի ներկա իշխանություններն են»,- ավելացրեց Աբրահամյանը, տեղեկացնում է News.am։