2021-10-22 14:32
Լրատվական գործակալություններ
0
Արսեն ԲԱԲԱՅԱՆ․ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՊԵՏՔ Է ԲՈՎԱՆԴԱԿԱՅԻՆ ՈՒ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ԼՈՒՐՋ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԻ
«Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Գյումրիում պաշտոնպես գրանցված 100.000 բնակչության ընտրությամբ ընտրվել է քաղաքապետ: Այդ քաղաքապետը ստացել է ընդամենը 8000 ձայն:
Մեկ անգամ էլ ուշադրություն դարձնենք թվերին. 100.000 մարդուց այդ քաղաքապետին ընտրել են ընմենը 8000 հոգի:
Որևէ իշխանության ժամանակ այսպիսի սարսափելի երևույթ տեղի չէր ունեցել: Քաղաքապետ, որին ընտրել են բնակչության ընդամենը 8 տոկոսը:
Տեսնես ի՞նչ է զգալու այդ մարդը, երբ իրեն դիմեն պարոն քաղաքապետով:
Ընտրական համակարգը պետք է բովանդակային ու սկզբունքների լուրջ փոփոխության ենթարկվի»: