2021-10-22 18:49
Լրատվական գործակալություններ
0
Մեծ իշխան Ռոմանովն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան
Աշխատանքային այցով Հայաստան ժամանած Մեծ իշխան Գեորգի Միխայլովիչ Ռոմանովը կնոջ հետ այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան: Տեղեկությունը հայտնում է թանգարան-ինստիտուտի մամուլի ծառայությունը։
Հյուրերին դիմավորել է թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը։ Նա ներկայացրել է հուշահամալիրի ստեղծման պատմությունը։
Հյուրերը շրջել են Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: Այցի ավարտին Մեծ իշխան Ռոմանովը նաև գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
Այցի ավարտին Լուսինե Աբրահամյանը պատվավոր հյուրին նվիրել է «Հոշոտված Հայաստան» հուշագրության անգլերեն հատորը, որտեղ Ավրորա Մարդիգանյանը պատմում է նաև Նիկոլայ Նիկոլաևիչ Ռոմանովի աջակցության մասին, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն: