Հայ-ռուսական միացյալ զորախումբը զորավարժություններ անցկացրեց Սյունիքում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Սպայակազմը կարողացավ կատարել ամենակարևորը խնդիրը` միասնական ղեկավարումը։

 

ՀՀ Սյունիքի մարզի զորավարժարաններից մեկում երեկ հայ-ռուսական միացյալ զորախմբի մարտավարական զորավարժություններ անցկացվեցին։ Մոտոհրաձգային, տանկային, հրետանային և հետևակային ստորաբաժանումները բարձր մակարդակով կատարեցին պայմանական հակառակորդի ագրեսիան հետ մղելու վարժանքներ:

Զորավարժությունների ակտիվ փուլից հետո աչքի ընկած զինծառայողները պարգևատրվեցին: Խմբավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Տիգրան Փարվանյանն ընդգծեց զինվորականների բարձր վարպետությունն ու տարբեր ստորաբաժանումների համատեղ աշխատանքի արդյունավետությունը:

Նրա խոսքով ՝ զորավարժությունների հիմնական խնդիրներից մեկը համակարգված գործողությունների մշակումն էր, երկու պետությունների ԶՈւ ստորաբաժանումների ներդաշնակեցումը: Փարվանյանը նշեց, որ զորքերին հաջողվեց այդ խնդիրը պատշաճ մակարդակով կատարել։