Արշիլ Գորկու նոր կտավ է հայտնաբերվել

Տասնամյակներ շարունակ ամերիկահայ հայտնի նկարիչ Արշիլ Գորկու «Անվերնագիր» (Վիրջինիայի ամառ)» նկարը թաքնված էր նրա մեկ այլ ստեղծագործության հետևում։ Նոր հայտնաբերված կտավը կցուցադրվի հաջորդ ամիս Նյու Յորքի Hauser & Wirth պատկերասրահում: Այս մասին գրում է The New York Times-ը։

Հայտնի, լավ ուսումնասիրված արվեստագետների գործերի շարքում իրական հայտնագործությունները սակավ են: Ահա թե ինչու հաջորդ ամիս Մանհեթենում բացվելիք ցուցահանդեսը անակնկալ կմատուցի ամերիկահայ նկարիչ Արշիլ Գորկու (1904-1948 թթ.) երկրպագուներին և գիտնականներին։

Գորկու նոր հայտնաբերված կտավը թաքնված է եղել հայտնի նկարի տակ, որը նա արել է իր կյանքի վերջում, տեղեկացնում է Panorama.am։