Պեսկով․ Եթե պայմանավորվածություն ձեռք բերվի հանդիպման մասին, մենք կտեղեկացնենք

Եթե ՌԴ-Հայաստան-Ադրբեջան գագաթնաժողովի անցկացման վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերվի, Կրեմլը ժամանակին կտեղեկացնի այդ մասին, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Ռիա Նովոստին» հայտնել էր, որ նոյեմբերի առաջին տասնօրյակում Մոսկվայում կարող է տեղի ունենալ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, և կողմերին սպասվում է ստորագրել եռակողմ հայտարարություններ:

«Եթե նման պայմանավորվածություն ձեռք բերվի, մենք այդ մասին ժամանակին կտեղեկացնենք», - ասել է Պեսկովը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 9-ին Հայաստանը և Ադրբեջանը երկու նոր փաստաթուղթ են ստորագրելու Երևանն ու Բաքուն ճանաչելու են միմյանց սահմաններն ու տարածքային ամբողջականությունը։