Արամ ՎԱՐԴԵՎԱՆՅԱՆ․ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ ԼՈՒԾԵԼԻՍ ՄՈՌԱՆՈՒՄ ԵՆ, ՈՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏԿԱՆՈՒՄ Է ԺՈՂՈՎՐԴԻՆ

Իշխանությունը երբեմն՝ իրեն ոչ ձեռնտու պահերին, «մոռանում» է սահմանադրության այն դրույթը, որը սահմանում է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:

«Սահմանադրությամբ ամրագրված է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին։ 3 տարի այս իշխանությունները նույնիսկ ամենահասարակ հարցերում հղում են տալիս այդ դրույթին՝ առանց ընկալելու դրա իմաստը։

Միաժամանակ, պետական և ազգային կենսական հարցեր լուծելիս մոռանում են այդ դրույթն՝ առհասարակ։

2020 թվականի հոկտեմեբերի 19-ին մոռացել էին այդ դրույթը, 2020 թվականի նոյեմբերի 9-ին ավելի հստակ էին մոռացել այդ դրույթը։

Այս պահին ԱԳՆ-ն հաստատում է, որ «Կան տարբեր ֆորմատներով տարբեր հանդիպումների առաջարկներ, որոնք քննարկման փուլում են», ու այդ ամենն արվում է՝ մոռանալով հիշատակված դրույթը, ու կրկին ժողովրդից թաքուն։

Իշխանությունները ցանկանան թե ոչ, պետք է գիտակցեն, որ Սահմանադրությունը գերակայում է ցանկացած, ըստ իրենց ընկալման, «մանդատներից»»,- գրել է պատգամավորը»,- գրել է նա։

News.am