Գեղամ ՄԱՆՈՒԿՅԱՆ․ ԱՄԵՆ ՊԱՀ ՈՏՔԻ ԵԼՆԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ ԿԱ
Ամեն պահ ոտքի ելնելու անհրաժեշտություն կա։ Միայն անկեղծ լինենք, ո՞վ է պատրաստ կոչին արձագանքել։ Այս մսին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
«Բազմազբաղվածության պատճառով նոր անդրադարձա, որ պայքարի ընկերներիցս որոշների, նախկին զինակիցներիս, նիկոլապաշտների, հողատուների, դավաճանների, դավաճանների պաշտպանների ու արդարացնողների մեջ մի ընդհանուր տեսակետ է արմատավորվում, թե նոյեմբերի 9-ին ենք պատրաստվում հանրահավաք անել։ Արդեն սկսել են շրջանառել, որ հանրահավաքը միայն նոյեմբերի 9-ին է։
ՈՉՉՉՉՉՉՉՉՉ։ ԱՅԴՊԵՍ ՉԷ։
Ամեն պահ ոտքի ելնելու անհրաժեշտություն կա։ Միայն անկեղծ լինենք, ո՞վ է պատրաստ կոչին արձագանքել։ Ո՞վ կելնի փողոց։ Կելնի մինչև վերջ։ ԱՐԳԵԼԵԼՈՒ ցանկացած հողատվություն։ ԶԻՋՈՒՄ։ Սա է լինելու գլխավոր նպատակը։ Իշխան Սաղաթելյանն ուղղակի հաստատել էր ոչ պաշտոնական տեղեկությունը, որ նոյեմբեր 9-10-ի համար քաղաքապետարան հանրահավաքի և երթերի հայտ է ներկայացվել։ Չանե՞ր Դաշնակցությունը։ Բա ո՞վ աներ։ Թող անեին պոռոտախոսները։ ՄԵՆՔ արել ենք, որոշել էինք, անելու ենք։ Անելու ենք նաև մինչ այդ։ Թերևս վաղը, մյուս օրը, հաջորդ օրը։ Բայց կմիանա՞ք։ Որոշումն ամեն մեկինն է։
Միայն ցանկացած չարախնդություն չի ընդունվելու, արդարացվելու։ Դա պարզապես փախուստի արդարացում է լինելու։ Հիմա էլ նկատում եմ որոշների գրառումները, որոնց անցած ամիսներին երբեք չեմ տեսել։
Ի դեպ, շուտով սկսվելու է անցնող ամիսների պայքարի մեր զինակիցներից 10 ընկերոջ դատավարությունը, որոնց մեղադրում են դատախազության դիմաց հավաքին հողատուին հայհոյելու համար։ ԼԱՎ են արել։ Էլի կասենք։ Դատվողների թվում որդիս էլ է։ ԸՆՏԱՆԻՔՈՎ ԵՆՔ այս ամենին մասնակցելու։
Կրկնում եմ՝ առանց նիկոք ՀԱՅԱՍՏԱՆ»,- գրել է նա: