Վարդան ՈՍԿԱՆՅԱՆ․ 1928Թ․ «ԽՍՀՄ ԱՏԼԱՍՈՒՄ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔԸ ՄՈՏ 1500 ՔԱՌԱԿՈՒՍԻ ԿՄ-ՈՎ ԱՎԵԼԻ ԷՐ

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.

В «Атласе СССР» 1928 г. территория Армении была больше приблизительно на 1500 кв.км

«Հետաքրքրական է, որ 1928թ «ԽՍՀՄ Ատլասում» (Атлас Союза Советских Социалистических Республик, картоиздательствo НКВД РСФСР, Москва, Изд. ЦИК СССР, 1928) Հայաստանի տարածքը մոտ 1500 քառակուսի կիլոմետրով ավելի էր, իսկ Ադրբեջանինը՝ գրեթե նույնքանով պակաս, քան Խորհրդային Միության փլուզման ժամանակաշրջանում։

Այսինքն, միայն 1928-1991թթ ընթացքում Հայաստանից պոկել են մոտավորապես ներկայիս Վայոց ձորի մարզի հետ համեմատելի տարածք։

Ի դեպ, ուշագրավ է նաև, որ քարտեզի կազմման շրջանում ՀԽՍՀ-ն Իրանի հետ սահման է ունեցել ոչ միայն Մեղրիի, այլ նաև Երասխավանի հատվածում։

Կից՝ «Ատլասում» ՀԽՍՀ քարտեզը»։

Panorama.am