Սուրեն ՊԱՐՍՅԱՆ․ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՄՈԼՈՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է ԿԱՄ ՄՈԼՈՐԵՑՆՈՒՄ Է ՄԱՐԴԿԱՆՑ

Նիկոլ Փաշինյանը մոլորության մեջ է կամ մոլորեցնում է մարդկանց: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է տնտեսագետ Սուրեն Պարսյանը՝ ներկայացնելով փաստեր.

"ՓԱՍՏ 1 Տնտեսությունը կանխատեսածից ավելի արագ չի աճել 2021 թվականի պետական բյուջեի համաձայն՝ այս տարվա ընթացքում տնտեսությունը պետք է աճեր 4,8 տոկոսով, այն դեպքում, երբ ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված պաշտոնական տվյալների համաձայն՝ 2021 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանի տնտեսության աճը կազմել է 4,4 տոկոսով, այսինքն՝ կանխատեսվածից 0,4 տոկոսով ավելի քիչ տնտեսական աճ ունենք։

ՓԱՍՏ 2 2021 թվականի սեպտեմբերին 11,9 տոկոսով միջին աշխատավարձը չի աճել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն՝ 2021 թվականի սեպտեմբեր ամսին հավաքագրվել է 36,818 մլրդ դրամի եկամտային հարկ, որը նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ ավել է 946 մլն դրամով կամ 2,6 տոկոսով։ Աշխատավարձերի 11,2 տոկոս աճի պայմաններում աշխատավարձերից պահվող եկամտային հարկից ավելի մեծ մուտքեր կլինեին։

ՓԱՍՏ 3 Արտահանումը չի աճել է ավելի քան 20 տոկոսով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված պաշտոնական տվյալների համաձայն՝ 2021 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին արտահանումն աճել է 17,2 տոկոսով, ընդորում՝ այդ աճը հիմնականում ապահովել է հանքահումքային ապրանքները՝ պղինձ, մոլիբդեն, ոսկի և այլն։

ՓԱՍՏ 4 ՀՀ կառավարությունը ձախողել է գյուղատնտեսական ծրագրերը ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալների համաձայն՝ 2021 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին գյուղտնտեսության ոլորտն անկում է գրանցել 1,5 տոկոսով։ Կրճատվել է խոշոր անասուների գլխաքանակը։

ՀԳ Եթե շարունակվի կորոնավիրուսի տարածման այս տեմպը և պատասխանատու մարմինների անգործությունը, ապա այս տարի ավելի ցածր տնտեսական ցուցանիշներ կունենանք, քանի որ Հայաստանը պարտադրված կգնա տնտեսական գործունեության սահմանափակումների (LockDowns)",- գրել է տնտեսագետը:

Verelq-ը հիշեցնում է, որ այսօր ԱԺ-ում Փաշինյանը հայտարարել էր, որ 2022 թվականի համար կառավարությունը նախատեսում է 7 տոկոս տնտեսական աճ.

"Չնայած այն բանին, որ ընթացիկ տարվա մեծ մասը նշանավորվեց քաղաքական և անվտանգային անկայուն միջավայրով՝ մեր տնտեսությունն այսօր գերազանցում է աճի համար 2021 թվականի արված բոլոր կանխատեսումները",- ասել էր ՀՀ վարչապետը:

Verelq.am