«Մգեռը աչքովդ չի ընկնո՞ւմ». Սուրենյանը Գորիսից տեսանյութ է հրապարակել

Սուրենյանի հրապարակած տեսանյութն օգտատերերից շատերին հիշեցրել է այն, որ Մհեր Արմենիան Շուռնուխից ոտքով ճանապարհ է ընկել դեպի մայրաքաղաք։

 

         

ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը Facebook–ի իր էջում տեսանյութ է հրապարակել հետևյալ վերտառությամբ.

«Գորիսը այս պահին»։

Տեսանյութում երևում է` ինչպես է ձյուն տեղում, որն արդեն բարակ շերտով նստել է հողին ու աշնանային ծառերին։

Օգտատերերն, ինչպես միշտ, շատ բուռն են արձագանքել Սուրենյանի գրառմանը։

««Սուրենյան ջան, տանը նստի էլի», «Մգեռը աչքովդ չի ընկնո՞ւմ, Սուրենյան ջան», «Կիրովկանում Սուրենյանին մերժել ենք, լավ էլ արև ա», «Մարտունիում տաք, չոր, արևը պայծառ շողում ա»»,–գրել են օգտատերերը։