«Փաստ». ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՄԱՐ ՄԻՊ-Ի ԱՄԵՆԱՑԱՆԿԱԼԻ ԹԵԿՆԱԾՈՒՆ ԴԱՆԻԵԼ ԻՈԱՆՆԻՍՅԱՆՆ Է

«Փաստ» թերթը նախորդ համարում տեղեկացրել էր, որ իշխանությունները ինտենսիվ զբաղված են Մարդու իրավունքների պաշտպանի՝ իրենց քիմքին հաճելի թեկնածուի փնտրտուքներով, որպեսզի փետրվարին կարողանան խորհրդարան ներկայացնել։

Խոսքն այնպիսի թեկնածուի մասին է, որը կլինի իշխանությունների հլու կամակատարը: Նշել էինք, որ, մեր աղբյուրների փոխանցմամբ, իշխանության կուլիսներում շրջանառվում են տարբեր անուններ, և դրանց մեջ կա երկու կարկառուն, այսպես կոչված, «սորոսական», որոնց ծառայություններից այս երեք տարում իշխանությունները հաճախ են օգտվել:

Զուգահեռաբար, անցյալ շաբաթվա վերջին տարբեր ԶԼՄ-ներում տեղեկություններ շրջանառվեցին, որ քննարկվում է նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի թեկնածությունը:

«Փաստ» թերթի տեղեկություններով, սակայն, այս պահի դրությամբ Նիկոլ Փաշինյանի համար ամենացանկալի թեկնածուն «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանն է», - գրել է թերթը:

Aysor.am