Գևորգ ԳԵՎՈՐԳՅԱՆ․ ՆՈՅԵՄԲԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԱՍՆՕՐՅԱԿՈՒՄ ՎՃՌՎԵԼՈՒ Է ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ, ԱՅԼԵՎ ԱՄԲՈՂՋ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ

Նոյեմբերի առաջին տասնօրյակում վճռվելու է ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ տարածաշրջանի ճակատագիրը, ֆեյսբուքյան իր էջում գրել է հասարակական-քաղաքական գործիչ, Արցախյան ազատամարտի մասնակից Գևորգ Գևորգյանը:

«Երբ անհայրենիքն ասում է խաղաղության դարաշրջան, նշանակում է երկարատև, սոսկալի պատերազմ ամբողջ տարածաշրջանում:

Սյունիքի միջանցքով, որ օրը Ադրբեջանը կարողացավ ցամաքային անխափան կապ ունենալ, այդ օրը մենք վերջակետ ենք դնելու ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանային խաղաղության վրա, ընդ որում երկարատև: Բախվելու են գերտերությունների աշխարհաքաղաքական շահերը:

Իրանը պայքարելու է իր ցամաքային կապի համար՝ Պարսից ծոցից Սև ծով, և այդ մասին պաշտոնական Թեհրանը արդեն հայտարարել է, ընդգծելով, որ չի ընդունելու իր հարևանների հետ սահմանների որևէ փոփոխություն:

Ադրբեջանը և Թուրքիան ռազմական ագրեսիայով փորձելու են պահել այդ միջանցքը:

ՌԴ-ն իր գերակայությունը այստեղ պահելու համար բազմավեկտոր քաղաքականությունից անցնելու է հստակ քայլերի:

Վրաստանը, ինչպես 90-ականներին և այս 44-օրյա պատերազմի օրերին, մեղմ ասած՝ չի նեղացնելու Ադրբեջանին և թուրքիային:

Փաստացի, Սյունիքի միջանցքը հանձնելով, Հարավային Կովկասը դառնալու է վառոդի տակառ, որը ցանկացած պահի կարող է պայթել ազգադավի և իր դաշնակիցների՝ թուրք-ադրբեջանական տանդեմի համագործակցության արդյունքում», - գրել է Գևորգ Գևորգյանը։

Aysor.am