Երևանի 2803-ամյակի առթիվ մշակույթի գործիչները արժանացել են «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչմանը

Երևան քաղաքի հիմնադրման 2803-ամյակի առթիվ ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի Սվետլանա Նավասարդյանին «Պատվավոր քաղաքացի» կոչում է շնորհվել։ Համապատասխան որոշումն ընդունվել է հոկտեմբերի 26-ին Երևանի ավագանու նիստին:

«Երևանի պատվավոր քաղաքացի» կոչման են արժանացել նաև պարուսույցներ, Հայաստանի ժողովրդական արտիստներ Նորայր Մեհրաբյանը և Արտյուշա Կարապետյանը, ինչպես նաև ՀՀ ժողովրդական արտիստ Ռոբերտ Էլիբեկյանը։

Երևանի ավագանու որոշումներում նշվում է, որ կոչումը շնորհվել է մշակույթի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար, տեղեկացնում է News.am։