The Hill․ ԷՐԴՈՂԱՆԸ ԲԱՐՁՐ ԽԱՂԱԴՐՈՒՅՔՆԵՐՈՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊՈԿԵՐ Է ԽԱՂՈՒՄ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բարձր խաղադրույքներով քաղաքական պոկեր է խաղում։ Դա վերաբերում է ինչպես ներքին, այնպես էլ միջազգային ասպարեզին։ Թերևս, «պերսոնա նոն գրատա» հայտարարելով արևմտյան 10 երկրների դիվանագետներին, որոնցից 9-ը ՆԱՏՕ-ի անդամներ են, Էրդողանը ներքին ուշադրությունը շեղում է Թուրքիայում քաղաքական և տնտեսական ցնցումներից: Արևմտյան տերությունները Թուրքիայից պահանջել են ազատ արձակել բանտարկյալ Օսման Քավալային, որը մասնակցել է Գեզի այգու բողոքի ցույցերին։ Թուրքական իշխանությունները նաև պնդում են, որ Քավալան մասնակցել է 2016 թվականի պետական հեղաշրջման անհաջող փորձին։ Թուրքիայի հարաբերությունները Արևմտյան Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ տարիների ընթացքում փչացել են: Սակայն այդ քայլը ցույց է տալիս Էրդողանի հուսահատությունը: Աշխարհի շատ հզորներ դիմում են համաշխարհային քաղաքականությանը, երբ տանը խնդիրների են բախվում, գրում է The Hill-ը։

Էրդողանի այս քայլում դրսևորվում է նրա խառնվածքը։ Ներքին ասպարեզում Էրդողանն իր կառավարման 19 տարիների ընթացքում խստացրել է իշխանության նկատմամբ վերահսկողությունը: Այլախոհները, իրավապաշտպանները, լրագրողները և ցուցարարները բախվում են դաժան բռնաճնշումների և երկարատև բանտարկությունների՝ առանց իրավական պատշաճ ընթացակարգի: Էրդողանի և նրա կուսակցության քննադատությունն անթույլատրելի է։ Լրագրողների պաշտպանության կոմիտեի տվյալներով՝ Թուրքիան լրագրողների ձերբակալությունների թվով երկրորդն է Չինաստանից հետո։

Համաշխարհային բանկը հաղորդում է, որ թեև Թուրքիայի տնտեսական աճի կանխատեսումները որոշակիորեն դրական են, մակրոտնտեսական հեռանկարները «խոցելի» և «անորոշ» են՝ ինֆլյացիայի, գործազրկության բարձր մակարդակի և զգալի խոցելիության պատճառով: Ամենակարևորը՝ թուրքական լիրան ընկել է ռեկորդային նվազագույնմակարդակի և շարունակում է տատանվել։

«COVID-19-ի ճգնաժամը խորացրել է գենդերային խտրականությունը և մեծացրել գործազրկությունը երիտասարդների շրջանում ու աղքատության մակարդակը։ Աճում է նաև անհավասարության վտանգը։ Ակնկալվում է, որ համավարակը լուրջ բացասական հետևանքներ կունենա Թուրքիայի համար՝ ավելի թուլացնելով տնտեսական և սոցիալական ձեռքբերումները»,- հայտարարել է ՀԲ-ն։

Տարածաշրջանային մակարդակում Թուրքիան աշխարհաքաղաքական ցնցումներ է ապրել։ Մինչ հարևան Սիրիայում պատերազմ էր մոլեգնում, Թուրքիան ընդունեց մոտ 3,7 միլիոն փախստականների, որոնց Էրդողանը օգտագործում էր որպես մանրադրամ՝ Արևմտյան Եվրոպայի հետ իր քաղաքական տարաձայնություններում:

Էրդողանը սպառնացել է փախստականների համար բացել դեպի Եվրոպա դարպասները, եթե արտաքին քաղաքականության մեջ իր ուզածին չհասնի։ Սիրիայում պատերազմի հետ կապված դժվարությունների պատճառով Էրդողանը ստիպված էր գործ ունենալ Ռուսաստանի և Իրանի հետ։ Միևնույն ժամանակ, Թուրքիան պետք էապացուցի ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին իր հավատարմությունն ու հուսալիությունը, երբ խոսքը վերաբերում է Արևմուտքի շահերին: Սակայն Էրդողանը բազմիցս արհամարհանք է դրսևորել արևմտյան տերությունների հանդեպ՝ նրանք դեռ թույլ չեն տվել Թուրքիային մտնելԵվրամիություն, թեև ԱՄՆ-ը մշտապես աջակցել է Թուրքիայի անդամակցությանը:

Անցած տասնամյակում Թուրքիայի արտաքին հարաբերությունները հիշեցնում են բազմաթիվ վերելքներով ու վայրէջքներով ուղի, հատկապես Միացյալ Նահանգների մասնակցությամբ: Թուրքիան գտնվում է չափազանց բարդ աշխարհաքաղաքական դիրքում՝ ներառելով ինչպես արևմտյան, այնպես էլ մերձավորարևելյան համատեքստային շահերը, ինչպես նաև քաղաքական, տնտեսական, գաղափարական և անվտանգության ճգնաժամերի հետևանքները։

Արևմտյան 10 դեսպաններին արտաքսելու Էրդողանի վերջին քայլը ցույց է տալիս նրա վճռականությունը՝ աշխարհին ցույց տալու, որ ինքն է պատասխանատու Թուրքիայում տեղի ունեցողի համար, և որ ինքը չի հանդուրժի որևէ քննադատություն կամ ճնշում՝ արտաքին կամ մեկ ուրիշ:

Վերջին երկու տասնամյակների ընթացքում Էրդողանին մանրամասն և առայժմ հաջողությամբ հաջողվել է ամրապնդել իր իշխանությունն ու հեղինակությունը: Դա նշանակում է, որ արևմտյան տերությունները, հավանաբար, մշտապես հիշեցումներ կստանան, որ վերջին խոսքը Թուրքիայում Էրդողանինն է։ Նա կշարունակի դա անել, չնայած երկիրը ՆԱՏՕ-ի անդամ է, քանի որ նրա ներքին առաջնահերթությունը ավտորիտար կառավարման ապահովումն ու պահպանումն է:

Այսպիսով, արևմտյան դիվանագետներին վտարելու սպառնալիքը նշանակում է, որ ինքն է գլխավորը և քննադատություն չի հանդուրժի։ Էրդողանը կրկին բարձր խաղադրույքներով աշխարհաքաղաքական պոկեր է խաղում, որպեսզի ցույց տա իր հավասարակշռությունը Թուրքիայի ներքին և արտաքին քաղաքականության միջև՝ իր իշխանության ու հեղինակության տեսանկյունից: Նրա ուղերձն այսպիսին է. «Գործ չունեք Թուրքիայի հետ»։

Թեև վերջին հաղորդագրությունները ցույց են տալիս, որ Էրդողանը որոշ չափով հետ է կանգնել վտարման իր որոշումից, արևմտյան տերությունները պետք է հավաստիացնեն Թուրքիային, որ ոչ ոք մտադիր չէ ոտնահարել որևէ մեկի ինքնիշխանությունը: Դիվանագիտական ուղիները բոլոր կողմերի համար բաց պահելը լավ գաղափար կլիներ՝ սրա հեգնանքը կարող է Էրդողանին հասկացնել, որ բոլորը պետք է շարունակեն խոսել:

News.am