2 074 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 300 143

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 2 074-ով և դարձել 300 143: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 29 007 մարդ (+1 315), կատարվել է 2 032 310 թեստավորում (+13 696), առողջացել են վարակվածներից 263 716-ը (+714): Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 39 մարդ, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 6 151 է։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 6-ով և դարձել 1 269, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։