2 307 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 302 450

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 2 307-ով և դարձել 302 450: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 30 303 մարդ (+1 296), կատարվել է 2 048 128 թեստավորում (+15 818), առողջացել են վարակվածներից 264 678-ը (+962): Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 38 մարդ, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 6 189 է։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 11-ով և դարձել 1 280, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։