Դատաքննությանը խոչընդոտող փաստերն ուսումնասիրող հանձնաժողովի անդամների թիվը չհաստատվեց

ՀՀ ԱԺ–ն չհաստատեց արդարադատության նախարարի կողմից դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հարուցմամբ արդար դատաքննությանը խոչընդոտող փաստերն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամների թիվը։

25 պատգամավոր կողմ էր քվեարկվել, 1-ը` ձեռնպահ, սակայն անհրաժեշտ էր 28 ձայն։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը հայտնեց, որ իրենք չեն քվեարկել այս նախաձեռնության օգտին, քանի որ դրա գործունեությունն ԱԺ–ի իրավասություններից դուրս է։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը, ով հանձնաժողովի նախագահն է, ասաց, որ քննիչ հանձնաժողովն իրավունքի ուժող ստեղծված է և իշխանության չքվեարկելը հետևանքներ չի կարող ունենալ։

«Հանձնաժողովի աշխատանքներին այդ խմբակցությունը չի մասնակցի։ Մենք գործունեությունը կծավալենք ԱԺ–ի տիրույթում և այդ տիրույթից դուրս չենք գա»,– ընդգծեց Վարդևանյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիա։