«Հրապարակ». ԳՈՐԻՍ-ԿԱՊԱՆ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀԻ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱՆՑԱԿԵՏՈՒՄ ԱՄԵՆ ՕՐ ՆՈՐ ԿԱՐԳ ԵՆ ՍԱՀՄԱՆՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «Գորիս-Կապան ավտոճանապարհի Որոտանի հատվածում, որն այժմ գտնվում է ադրբեջանցիների տնօրինության տակ, ամեն օր նոր կարգ են սահմանում: Մեր հայրենակիցներից մեկն օրերս անցել է այդ ճանապարհով և լուսանկարել «Բարի գալուստ, Ադրբեջան» ցուցանակը։ Սա չի վրիպել «պոստ» պահող ռուսների ու ադրբեջանցիների աչքից:

Նրանք կանգնեցրել են մեքենան և ասել, որ ադրբեջանական օրենսդրության համաձայն՝ օտարերկրյա քաղաքացիներն իրավունք չունեն լուսանկարել իրենց անցակետերը և տուգանվում են 100 հազար դրամով: Բանակցությունների արդյունքում եկել են կոմպրոմիսի` քաղաքացին ջնջել է լուսանկարը և շարունակել ճանապարհը:

Նշենք, որ, բացի այդ, ժամը մեկ են թույլատրում այդ ճանապարհով մեքենաների անցումը` մեքենաները սահմանակետում հավաքվում և սպասում են»։

Aysor.am