«Freedom House»․ Չպետք է անտեսել Ալիևի կոռումպացված ավտորիտարիզմի սպառնալիքը

«Freedom House» հասարակական կազմակերպությունը, որն իրականացնում է ժողովրդավարության, քաղաքական ազատության և մարդու իրավունքների վերաբերյալ հետազոտություններ և պաշտպանություն, հայտարարում է, որ չպետք է անտեսել Ալիևի կոռումպացված ավտորիտարիզմի սպառնալիքը։

«Ժամանակն է, որ ամբողջ աշխարհի ժողովրդավարական երկրները, ներառյալ ԱՄՆ-ը, դադարեն անտեսել Ադրբեջանի նախագահ Ալիևի կոռումպացված ավտորիտարիզմի սպառնալիքը՝ տարածաշրջանում ազատության և ժողովրդավարության նկատմամբ», - ասվում է կազմակերպության թվիթերյան գրառման մեջ:

Գրառմանը կից «Freedom House»-ը տարածել է «National Interest»-ում Մայքլ Ռուբինի հրապարակված հոդվածը, որում ասվում է, որ Ալիևը կարող է բռնապետ լինել, բայց Արևմուտքի կողմից Ադրբեջանի նոր իրականության ժխտումը և նրա աճող ռազմատենչության անտեսումը ավելի արյունալի ապագա կստեղծեն տարածաշրջանում արդարության և ժողովրդավարության համար, քան նա է անում, տեղեկացնում է Aysor.am։