2021-10-29 16:47
Լրատվական գործակալություններ
Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ հայը քայմաքամ է դառնում
Ստամբուլահայ փաստաբան Բերք Աջարը հաջողությամբ հանձնել է քայմաքամ դառնալու համար քննությունները և շուտով պաշտոնի կնշանակվի։
Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը, քայմաքամ դառնալու համար նախատեսված քննությունները հաղթահարած Բերք Աջարը ավարտել է Ստամբուլի հայկական Սահակյան Նունյան դպրոցը և Լույս վարժարանը։ Նա 2020-ին ավարտել է Բիլգի համալսարանի իրավագիտության ֆակուլտետը։
Առաջիկայում Բերք Աջարը կնաշանակվի քայմաքամ՝ դառնալով Թուրքիայի հանրապետության պատմության առաջին հայ քայմաքամը։
Քայմաքամը պետության կողմից նշանակված անձն է որևէ շրջանի ղեկավարի պաշտոնում, տեղեկացնում է News.am-ը։