«Հրապարակ». ՔՊ ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ԿՐԿԻՆ ԿԻՆ ԵՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ

«Հրապարակ» թերթը գրում է. «Պատգամավոր Նազելի Բաղդասարյանի՝ մանդատից հրաժարվելուց հետո կուսակցությունում հակված են ՔՊ խմբակցության քարտուղարի պաշտոնում կրկին կին նշանակել: Շրջանառվում են Ծովինար Վարդանյանի՝ տերպետրոսյանական ժամանակների նախարար Գևորգ Վարդանյանի` Ժոկոյի դստեր, և Արուսյակ Ջուլհակյանի անունները:

Չնայած Արփի Դավոյանը ևս հավակնում է, սակայն նրա թեկնածությունը համարում են ի սկզբանե մերժված, քանի որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նրան կտրականապես դեմ կլինի:

Բանն այն է, որ ժամանակին, երբ ՔՊ վարչությունում քննարկվել է Սիմոնյանի` ԱԺ նախագահ դառնալու հարցը, Արփի Դավոյանը կատաղի կերպով մաքառել է՝ դրա դեմն առնելու համար, բայց չի կարողացել: Իսկ ՔՊ խմբակցության ղեկավարի և քարտուղարի հարցում ԱԺ նախագահի կարծիքը վճռորոշ է: ՔՊ թիմի վերաբերմունքն էլ Դավոյանի նկատմամբ դրական չէ»։

Aysor.am