1 071 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 309 397

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1 071-ով և դարձել 309 397: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 30 978 մարդ (-625), կատարվել է 2 110 256 թեստավորում (+12 835), առողջացել են վարակվածներից 270 741-ը (+1 641): Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 51 մարդ, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 6 379 է։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 4-ով և դարձել 1 299, տեղեկացնում է Sputnik Արմենիա։