«Հայաստան» դաշինքը նոյեմբերի 9-ին Ազատության հրապարակում հանրահավաք է կազմակերպում

Այսօր՝ նոյեմբերի 1-ին, «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբում տեղի է ունեցել ԱԺ «Հայաստան» խմբակցության նիստ՝ նախագահությամբ դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանի: Այս մասին ասված է խմբակցության տարածած հաղորդագրությունում:

«Քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը, անդրադարձ է կատարվել խմբակցության աշխատանքներին, դաշինքի մարտավարությանն ու ռազմավարությանը։ Հատուկ քննարկման առարկա են դարձել նաև նոյեմբերի 9-ին Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքին առնչվող հարցերը»,- նշված է հաղորդագրությունում, տեղեկացնում է News.am։