2021-11-02 09:52
Լրատվական գործակալություններ
0
Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԱՋՆԱԳԻԾԸ ՓԱԿ Է, ՈՐՈՎՀԵՏԵՎ ՆՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄ Է «ՎԵՐԵՎԻՑ» ԻՋԵՑՎԱԾ
Մինչ դռնփակ նիստում պաշտպանության նախարարը «պարզաբանում էր», թե ինչո՞ւ է արգելվում ինձ՝ որպես պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի մշտական անդամ, այցելել սահմանագիծ, պարզվեց, որ նույն հանձնաժողովի իշխանությունը ներկայացնող անդամները նախորդ շաբաթ հնարավորություն ունեցել են այցելելու։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
Նա, մասնավորապես, հավելել է. «Նախարարի պարզաբանումը փակ նիստում էր՝ չեմ հանրայնացնի, բայց նույն «խնդիրները» ենթադրում է, որ խաղի կանոնները պետք է գործեն բոլորի համար։
Եվս մեկ անգամ համոզվեցի՝ ընդդիմության համար առաջնագիծը փակ է, որովհետև նման քաղաքական որոշում է «վերևից» իջեցված։
Մնացածը թեմաներին դեռ կանդրադառնամ»։