2021-11-02 13:10
Լրատվական գործակալություններ
ԿԲ․ Վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնվել է անփոփոխ
ՀՀ ԿԲ խորհուրդը նոյեմբերի 2-ի նիստում որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 7.25%:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ԿԲ-ից, նշելով, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը 8.75% է:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը 5.75% է: