ՀՀ նախագահը զրույցներ է ունեցել Բայդենի, Մակրոնի, Մերկելի և այլ ղեկավարների հետ
Գլազգոյում կլիմայական փոփոխություններին վերաբերող միջազգային խոշոր համաժողովի շրջանակում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը զրույցներ է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի, Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։
Գլազգոյում անցկացվող ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովի (COP26) երկրորդ օրը՝ նոյեմբերի 2-ին, ելույթ կունենա նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
ՀՀ նախագահը զրուցել է նաև Մոնակոյի արքայազն Ալբերտ Երկրորդի, Քաթարի էմիր շեյխ Թամիմ Բին Համադ Ալ Թանիի, Եգիպտոսի, Սերբիայի, Կիպրոսի, Արգենտինայի, Չեռնոգորիայի, Ղրղզստանի նախագահների, ինչպես նաև Հնդկաստանի, Իտալիայի, Կանադայի, Ավստրալիայի, Լիբանանի, Լյուքսենբուրգի, Շվեդիայի վարչապետների ու Ավստրիայի կանցլեր Ալեքսանդր Շալենբերգի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն: