2021-11-02 16:23
Լրատվական գործակալություններ
Միշուստին․ ԵԱՏՄ կառավարությունների ղեկավարները նոյեմբերի կեսերին կհանդիպեն Երևանում
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտնել է, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը տեղի կունենա նոյեմբերի կեսերին Երևանում։
«Երկկողմ արդյունավետ համագործակցության հետ մեկտեղ Ռուսաստանն ու Ղազախստանը հաջողությամբ մասնակցում են Եվրասիական տնտեսական միությանը ։ Մենք այսօր ձեզ հետ կքննարկենք նաև Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի նախապատրաստման ընթացքը, որը տեղի կունենա նոյեմբերի կեսին Երևանում Ղազախստանի նախագահությամբ», - ասել է Միշուստինը Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինի հետ հանդիպմանը:
ԵԱՏՄ-ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության մասնակիցներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն: