Լավրովն ու Բայրամովը քննարկել են իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թ-ի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի պայմանավորվածությունների իրականացման ընթացքը երեքշաբթի օրը քննարկել են Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը, հաղորդում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը:

«Տեսակետների ճշգրտում է իրականացվել հայ-ադրբեջանական սահմանին լարվածության թուլացման, Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական բոլոր կապերի ապաշրջափակման, տարածաշրջանային համագործակցության համար բարենպաստ մթնոլորտի ստեղծման հարցերի շուրջ»,-ասված է հաղորդագրության մեջ։

Լավրովը շեշտել է Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների ողջ համալիրի քաղաքական-դիվանագիտական կարգավորմանն ուղղված ջանքերի շարունակման կարևորությունը, տեղեկացնում է Sputnik Արմենիա: