Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ․ ԱՀԱ, ԹԵ ՈՐՆ Է «ԺՈՂՈՎՐԴԻ» ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է

«Ահա, թե որն է «ժողովրդի» իշխանությունը։

Փաստորեն այն ինչ տեղի է ունենում Հայաստանի շուրջ, հայ ժողովրդի համար ամենահավաստի տեղեկությունները ստանում ենք Թուրքիայի նախագահ Էրդողանից։

Օրեր առաջ պարզվեց, որ վարչապետ կոչեցյալը, Վրաստանի վարչապետին խնդրել, աղաչել է կազմակերպել իր և Էրդողանի հանդիպումը։ Այսօր էլ պարզվեց, որ չնայած անձնական վիրավորանքներին և նվաստացումներին, վարչապետ կոչեցյալը գաղտնի բանակցություններ է վարում Իլհամ Ալիևի հետ։ Իհարկե, այս ամենը ժողովրդի անունից և նույն ժողովրդի իմացությամբ։ Այսինքն, վարչապետ կոչեցյալի համար հայ ժողովուրդն Էրդողանն է, ով տեղեկացվում է ամեն ինչի մասին»։

Panorama.am