2021-11-03 09:14
Լրատվական գործակալություններ
Աղվան Հովսեփյանի կալանավորումը երկարացվեց ևս երկու ամսով
ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը կմնա կալանքի տակ։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Արղամանյանի նախագահությամբ, բավարարեց նրա կալանավորման ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու միջնորդությունը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց նրա պաշտպան Սասուն Ռաֆայելյանը։
«Դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք կներկայացվի,– ասաց նա և ավելացրեց, – կարծում եմ` պատահական չեն այս քրգործով դատավորների մակագրումները. ի սկզբանե պատահականության սկզբունքով դատական գործի դատավոր նշանակվեց բոլորիս քաջ հայտնի քաղաքական որոշումներ կայացնող դատավոր Մնացական Մարտիրոսյանը, իսկ հիմա էլ Դավիթ Արղամանյանն էր դատավորը, որը դատարանները շրջափակելու հայտնի մասնակիցներից էր»։