2021-11-03 09:28
Լրատվական գործակալություններ
Հռոմի Ֆրանցիսկոս պապը զենք արտադրողներին կոչ է արել «կանգ առնել»
Հռոմի Ֆրանցիսկոս պապը զենք արտադրողներին կոչ է արել «կանգ առնել», քանի որ պատերազմը «խլում է հայրենիքի զավակներին», հայտնել է Reuters-ը։
Հանգուցյալների հիշատակի օրը Հռոմի Ֆրանցիսկոս պապը պատարագ է մատուցել Հռոմի ֆրանսիական զինվորական գերեզմանատանը, որտեղ ամփոփված են Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված շուրջ 1900 ֆրանսիացիի և մարոկացի զինվորների աճյունները։
Հռոմի պապը, ով ամեն տարի Հիշատակի օրը այցելում է գերեզմանատուն, սպիտակ վարդեր է դրել և աղոթել շիրիմների մոտ:
«Այս գերեզմանները ուղերձ են աշխարհին: Կա՛նգ առեք, զենք արտադրողներ, կա՛նգ առեք»: - ասել է նա:
Հռոմի պապը բազմիցս կոչ է արել զինաթափվել և հայտարարել է, որ միջուկային զենքը պետք է արգելվի, քանի որ դրանք նույնիսկ զսպման նպատակով պահելը արդարացված չէ, տեղեկացնում է News.am-ը: